Անցնել բովանդակությանը

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Օրենսգիրքընդունվել է 14 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ընտրությունների հիմունքները

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 1. Ընտրությունների հիմունքները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով:

3. Պետությունը խթանում է, որպեսզի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեն մրցակցության և այլընտրանքի սկզբունքներով:

4. Պետությունը, օրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունների շրջանակում` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար:

(1-ին հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։