Հոդված 130. Քվեաթերթիկները
Հոդված 130. Քվեաթերթիկները
1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:
2. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները, հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, կուսակցական պատկանելությունը, անհրաժեշտության դեպքում` անձնագրային տվյալներ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրության քվեաթերթիկները պատրաստվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատվերով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:
3. Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, կուսակցական պատկանելությունը, անհրաժեշտության դեպքում` անձնագրային այլ տվյալներ:.ուղղ Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի և տարբերվեն համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների գույնից:
4. Քվեաթերթիկները հատկացվում են ընտրողների ցուցակի թվից 3 տոկոս ավելի քանակով:
(130-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)