Հոդված 101. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը
Հոդված 101. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է` 1) նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.
2) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
3) տեղեկանք՝ կուսակցությունների ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Առարկություն չլինելու դեպքում ցուցակը համարվում է գրանցված: Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
3. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել կուսակցության լիազոր ներկայացուցիչը:
(101-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, 19.05.05 ՀՕ-101-Ն)