Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-01-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 24 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 117. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

գործել է մինչև 2007-01-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 117. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

1. Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում:

2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:

3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75 և ոչ ուշ, քան 70 օր առաջ, մինչև ժամը 18.00-ն:

4. Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:

6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75, և ոչ ուշ, քան 70 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն:

7. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)

(117-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։