Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 15. Ընտրական տեղամասերը

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ընտրական տեղամասերը

1. Քվեարկությունը կազմակերպելու և ընտրողների ձայները հաշվելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամասեր` հերթական համարակալմամբ:

2. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների իրականացման համար:

3. Քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերի ղեկավարները լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, ընտրական տեղամասեր են կազմավորվում արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Ընտրական տեղամասեր են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. Քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրական տեղամասեր են կազմավորվում մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերում: Այդ տեղամասերը կազմավորում են զինվորական մասի ղեկավարները:

6. Ընտրական տեղամասն ընդգրկում է ոչ ավելի, քան 2000 ընտրող:

7. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:

(15-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։