Հոդված 134. Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը
Հոդված 134. Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը
1. (1-ին կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրությունները կարող են անվավեր կամ չկայացած ճանաչվել ըստ 120 հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների:
4. Մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն «կողմ» ձայներ ստացած, սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան թվով համայնքի ավագանու թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացվում է վիճակահանություն։
5. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
6. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրությունը համարվում է չկայացած, եթե վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ավագանու անդամի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր: Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունը դատարանի վճռով անվավեր ճանաչվելու դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
7. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում մանդատների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
9. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:
(134-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)