Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 79. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամը

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 79. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամը

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:

Հանրապետության Նախագահի թեկնածուն ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:

2. Թեկնածուի` նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:

3. Թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:

4. Նախընտրական հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 70000-ապատիկը:

5. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 500-ապատիկի չափով կամավոր մուծում:.ուղղ

6. Հանրապետության Նախագահ ընտրվելու, ինչպես նաև թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքում գրավը հետ է վերադարձվում թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ, իսկ ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, թեկնածուի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

7. Թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները և ընտրական գրավը փոխանցվում են պետական բյուջե:

8. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածու գրանցելը: Նոր ընտրության ժամանակ գրանցված թեկնածուն կարող է օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծված հիմնադրամում մնացած միջոցները:

9. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:

10. Եթե թեկնածուն նախընտրական քարոզչության ընթացքում նախընտրական հիմնադրամի միջոցներից դուրս օգտագործել է այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի դիմել դատարան` թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով: Դատարանը գործով որոշում է ընդունում հնգօրյա ժամկետում, իսկ ընտրություններին նախորդող հնգօրյա ժամկետում` անհապաղ: Թեկնածուի գրանցումը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու դեպքում թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(79-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։