Հոդված 49.2. Ընտրական հանձնաժողովների կնիքները, քվեատուփը
Հոդված 49.2. Ընտրական հանձնաժողովների կնիքները, քվեատուփը
1. Ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու կնքում է դրանք և քվեարկությունից ոչ շուտ, քան 5, և ոչ ուշ, քան 3 օր առաջ, հանձնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին՝ յուրաքանչյուր տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները կնքվում են և քվեարկության նախորդ օրը հանձնվում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ փաթեթավորված կնիք:
6. Քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքների ամփոփման նիստում քվեարկության արդյունքներն ամփոփելուց, տեղամասային արձանագրությունները կազմելուց և հաստատելուց, օգտագործված քվեաթերթիկների համապատասխան փաթեթները զմռսելուց և կնքելուց, արձանագրությունների կրկնօրինակները տեղամասային կենտրոնում փակցնելուց, արձանագրությունների կրկնօրինակների հաստատված օրինակներից վստահված անձանց և դիտորդներին նրանց պահանջի դեպքում տրամադրելուց, տեղական ընտրական հանձնաժողովի գործավարական մատյանը հաստատելուց հետո տեղական ընտրական հանձնաժողովի կնիքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով վերադարձվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հաշվառվում, փաթեթավորվում հատուկ պարկում և կնքվում, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն։ Քվեարկության երկրորդ փուլ կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։
7. Քվեատուփը պատրաստվում է թափանցիկ նյութից: Քվեատուփի նմուշը (չափերը) հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
8. Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
(49.2 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)