Հոդված 89. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու և գրանցելու ժամկետները
Հոդված 89. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու և գրանցելու ժամկետները
1. Կուսակցության կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 և ոչ ուշ, քան 75 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
2. Թեկնածուի առաջադրումը պաշտպանելը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 70 և ոչ ուշ, քան 50 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:
3. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
(89-րդ հոդվածը փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)