Հոդված 97. Պատգամավորության թեկնածուին առաջադրվող պահանջները
Հոդված 97. Պատգամավորության թեկնածուին առաջադրվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64 հոդվածի համաձայն` պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում:
3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում:
(97-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)