Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 16. Տեղամասային կենտրոնը

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 16. Տեղամասային կենտրոնը

1. Ընտրական տեղամասում կազմավորվում է տեղամասային կենտրոն:

2. Տեղամասային կենտրոն կազմավորվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական դաստիարակության, կրթության, գիտության, մշակույթի, մարզական կամ այլ բնագավառի հաստատությունների զբաղեցրած շենքերում:

3. Տեղամասային կենտրոն չի կարող կազմավորվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում: Տեղամասային կենտրոններ կարող են կազմավորվել մոտակա ընտրական տեղամասից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերում, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում, ինչպես նաև դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատություններում կազմավորված ընտրական տեղամասերում:

4. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ:

(16-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։