Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 34. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 34. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

1. Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել են որակավորման վկայականներ:

2. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:

4. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

(34-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։