Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 17 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 83. Ընտրությունների արդյունքների ամփոփումը

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 83. Ընտրությունների արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 63.2 հոդվածով սահմանված կարգով, ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 63.2 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

2. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

(83-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։