Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ քաղաքացիների հաշվառման վայրի հասցեների:

2. Ընտրողների ցուցակում նշվում է մարզի և համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու՝

1) ընտրողների ցուցակում հերթական համարը.

2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը նշվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ընտրողի անձնագրում առկա է հայրանունը).

3) ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին.

4) հաշվառման վայրի հասցեն կամ բնակության վայրի հասցեն, եթե հաշվառված է այլ համայնքում կամ հաշվառում չունի:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըստ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է երկու լրացուցիչ սյունակ՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի, համարի և ընտրողի ստորագրության համար:

4. Մեկից ավելի ընտրությունների (Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կամ հանրաքվեի) միաժամանակյա քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է քաղաքացու ստորագրության առանձին սյունակ:

5. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։