Հոդված 18
Հոդված 18
Կողմերից Գլխավոր քարտուղարին ներկայացվող տեղեկությունները
1. Կողմերը Գլխավոր քարտուղարին են ներկայացնում տեղեկություններ, որոնք Հանձնաժողովը կարող է պահանջել իրենցից որպես իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ, և, մասնավորապես.
ա/ տարեկան զեկույցներ իրենց տարածքներում սույն Կոնվենցիայի կենսագործման վերաբերյալ,
բ/ սույն Կոնվենցիայի կենսագործումն ապահովող` ժամանակ առ ժամանակ ընդունվող օրենքների և կանոնակարգերի վերաբերյալ,
գ/ այնպիսի տեղեկություններ, որոնք կնշի Հանձնաժողովը` ապօրինի շրջանառության հետ կապված այն դեպքերի մասին, որոնք կարող են կարևոր համարվել` նոր միտումների բացահայտման, շրջանառության մեջ ներառված քանակության, նյութերի ստացման աղբյուրների կամ ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց կողմից օգտագործված մեթոդների շնորհիվ,
դ/ պետական այն մարմինների անվանումներն ու հասցեները, որոնք լիազորված են արտահանման կամ ներմուծման թույլտվություններ տրամադրել:
2. Կողմերը նշված տեղեկությունները տրամադրում են Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում` Հանձնաժողովի կողմից սահմանված բլանկների միջոցով: