Անցնել բովանդակությանը

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34

Հսկողության և ստուգման միջոցներ

Կողմերը պահանջում են.

ա/ որ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան լիցենզիաներ ստացած բոլոր անձինք կամ սույն Կոնվենցիային համապատասխան հիմնված պետական ձեռնարկությունների ղեկավար կամ վերահսկող պաշտոններ զբաղեցնող անձինք համապատասխան մասնագիտական որակավորում ունենան այդ նպատակով սահմանված օրենքների և կանոնակարգերի արդյունավետ և ճշգրիտ կիրառման համար, և

բ/ որ պետական մարմինները, արդյունաբերողները, վաճառողները, գիտնականները, գիտական հաստատությունները և հիվանդանոցները վարեն մատյաններ, որտեղ նշված կլինի արտադրված յուրաքանչյուր թմրամիջոցի քանակությունների և թմրամիջոցների ձեռքբերման և օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին: Այդ մատյանները ենթակա են պահպանման առնվազն երկու տարվա ընթացքում: Դեղատոմսերի դուրսգրման համար օգտագործվող կոճղերով գրքույկները /30-րդ հոդվածի 2բ կետ/ նույնպես ենթակա են պահպանման առնվազն երկու տարվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։