Հոդված 39
Հոդված 39
Սույն Կոնվենցիայով նախատեսվածներից ավելի խիստ հսկողության միջոցների կիրառում թմրամիջոցների նկատմամբ
Անկախ սույն Կոնվենցիայի դրույթներից, Կողմերին ոչինչ չի խոչընդոտում, կամ դրանց համար խոչընդոտող չի համարվում, կիրառել սույն Կոնվենցիայով նախատեսվածներից ավելի խիստ միջոցներ և, մասնավորապես, պահանջել որ 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկները կամ 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցների նկատմամբ կիրառվեն 1-ին ցանկում ընդգրկված թմրամիջոցների համար սահմանված հսկողության բոլոր միջոցները կամ այն միջոցները, որոնք, իր կարծիքով, նպատակահարմար են կամ անհրաժեշտ են բնակչության առողջության և բարեկեցության պահպանման համար: