Հոդված 26
Հոդված 26
Կոկաինի թուփ և կոկայի տերևներ
1. Եթե որևէ Կողմ թույլատրում է կոկաինի թփի մշակումը, այն դրա, ինչպես նաև կոկայի տերևների նկատմամբ կիրառվում է հսկողության նույն համակարգը, որը 23-րդ հոդվածի համաձայն նախատեսված է ափիոնի խաշխաշի համար, սակայն այդ հոդվածում նշված Հաստատության պարտականությունը տվյալ դեպքում կայանալու է միայն բերքահավաքին հաջորդող, հնարավորինս սեղմ ժամանակահատվածում, բերքի նկատմամբ իր փաստացի տիրապետությունն ստանձնելու մեջ:
2. Կողմերը, իրենց հնարավորությունների սահմաններում, միջոցներ են ձեռնարկում կոկաինի բոլոր վայրի թփերի արմատահանման ուղղությամբ: Ապօրինի մշակման դեպքում Կողմերը ոչնչացնում են այդ բույսերը: