Հոդված 25
Հոդված 25
Խաշխաշի ծղոտի վերահսկումը
1. Կողմը, որն իր մոտ թույլատրում է ափիոնի խաշխաշի մշակումն այլ նպատակներով, ինչ ափիոնի արտադրությունն է, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի.
ա/ այդ խաշխաշից ափիոն չարտադրվի, և
բ/ խաշխաշի ծղոտից թմրամիջոցների պատրաստումը համապատասխան կերպով վերահսկվի:
2. Կողմերը խաշխաշի ծղոտի նկատմամբ կիրառում են արտահանման և ներմուծման թույլտվությունների համակարգ, որը նախատեսված է 31-րդ հոդվածի 4 -ից 15-րդ կետերով:
3. 20-րդ հոդվածի 1դ և 2բ ենթակետերի պահանջներին համապատասխան, Կողմերը ներկայացնում են վիճակագրական տվյալներ խաշխաշի ծղոտի ներմուծման և արտահանման վերաբերյալ: