Անցնել բովանդակությանը

Հոդված 50

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 50

Այլ վերապահումներ

1. Ընդունվում են միայն սույն հոդվածի 49-րդ հոդվածին համապատասխան արված վերապահումները:

2. Ցանկացած պետություն` ստորագրման, վավերացման կամ միանալու պահին կարող է վերապահումներ անել սույն Կոնվենցիայի հետևյալ դրույթների վերաբերյալ. 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր, 13-րդ հոդվածի 2-րդ կետ, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր և 48-րդ հոդվածի 31-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ:

3. Սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու ցանկություն ունեցող պետությունը, որը, սակայն, ցանկանում է անել այլ վերապահումներ, քան սույն հոդվածի 2-րդ կետով կամ 49-րդ հոդվածով նախատեսվածները, իր այդ մտադրության մասին կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին: Եթե Գլխավոր քարտուղարի կողմից տվյալ վերապահման մասին ծանուցելու պահից տասներկու ամիս հետո այդ վերապահումը չի մերժվում սույն Կոնվենցիան մինչև այդ ժամկետի ավարտը առանց վավերացման վերապահումների ստորագրած, վավերացրած և դրան միացած պետությունների մեկ երրորդի կողմից, այն համարվում է ընդունված` պայմանով, որ վերապահումն առարկող պետությունները պարտավոր չեն վերապահում կատարած պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա ստանձնել տվյալ վերապահումով շոշափվող որևէ իրավական պարտավորություն:

4. Վերապահումներ կատարած պետությունը գրավոր ծանուցման միջոցով կարող է ցանկացած պահին հրաժարվել իր կողմից արված մեկ կամ մի քանի վերապահումներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։