Հոդված 42
Հոդված 42
Տարածքային կիրառում
Սույն Կոնվենցիան կիրառվում է մայր երկրներից դուրս գտնվող բոլոր տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Կողմերից որևէ մեկը, բացառությամբ դեպքերի, երբ այդ տարածքի նախնական համաձայնությունը պահանջվում է տվյալ Կողմի կամ տարածքի սահմանադրության կամ սովորույթի համաձայն: Այս դեպքում տվյալ Կողմը պետք է ձգտի հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ համապատասխան տարածքի համաձայնությունը և, այդ համաձայնությունն ստանալուն պես, այդ մասին ծանուցել Գլխավոր քարտուղարին: Սույն Կոնվենցիան կիրառվում է այդպիսի ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների նկատմամբ` այն Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու պահից: Այն դեպքերում, երբ մայր երկրից դուրս գտնվող տարածքի նախնական համաձայնությունը չի պահանջվում, Կողմը, ստորագրման, վավերացման կամ միանալու պահին նշում է մայր երկրից դուրս գտնվող այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է Կոնվենցիան: