Անցնել բովանդակությանը

Հոդված 49

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49

Անցումային վերապահումներ

1. Ստորագրման, վավերացման կամ միանալու պահին յուրաքանչյուր Կողմ կարող է իրավունք վերապահել իր տարածքում ժամանակավոր հիմունքներով թույլատրելու՝

ա/ ափիոնի կեղծ բժշկական գործածում,

բ/ ափիոն ծխելը,

գ/ կոկայի տերևներ ծամելը,

դ/ ոչ բժշկական նպատակների համար կանեփի, կանեփի բուսախեժի, կանեփի հյութահանուկի և թուրմերի գործածումը,

ե/ «ա»-ից «դ» ենթակետերում նշված թմրամիջոցների արտադրությունը, պատրաստումը և վաճառքը` նույն ենթակետերում նշված նպատակներով:

2. 1-ին կետի համաձայն արված վերապահումները ենթակա են հետևյալ սահմանափակումների.

ա/ 1-ին կետում նշված գործողությունները կարող են թույլատրվել միայն նրա համար, որ դրանք ավանդույթ են հանդիսանում այն տարածքներում, որոնց վերաբերյալ արվել է վերապահումը և որտեղ դրանք թույլատրված են եղել մինչև 1961 թվականի հունվարի 1-ը,

բ/ 1-ին կետում նշված թմրամիջոցների արտահանումը այդ կետում նշված նպատակների համար Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող երկիր կամ այնպիսի տարածք, որտեղ, համաձայն 42-րդ հոդվածի, սույն Կոնվենցիան չի գործում, չի թույլատրվում,

գ/ ափիոն ծխելը թույլատրվում է միայն իրավասու մարմինների կողմից մինչև 1964 թվականի հունվարի 1-ը հաշվառման վերցված անձանց,

դ/ ափիոնի կեղծ բժշկական գործածումը պետք է դադարեցվի 41-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից տասնհինգ տարվա ընթացքում,

ե/ կոկայի տերևներ ծամելը պետք է դադարեցվի 41-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից քսանհինգ տարվա ընթացքում,

զ/ բացի բժշկական կամ գիտական նպատակներից այլ նպատակների համար կանեփի գործածումը պետք է դադարեցվի հնարավորինս շուտ, սակայն ամեն դեպքում` 41-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից քսանհինգ տարվա ընթացքում,

է/ 1-ին կետում նշված թմրամիջոցների արտադրությունը, պատրաստումը և վաճառքը նույն կետում նշված գործածման որևէ ձևի համար պետք է կրճատվի և, վերջին հաշվով, դադարեցվի` գործածման նշված ձևերի կրճատման և դադարեցման հետ միասին:

3. 1-ին կետի համաձայն վերապահում անող Կողմը.

ա/ Գլխավոր քարտուղարին 18-րդ կետի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն ներկայացվող իր տարեկան զեկույցում ընդգրկում է 1-ին կետում նշված գործողությունների` գործածման, արտադրության, պատրաստման կամ վաճառքի դադարեցման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն,

բ/ ըստ Կոմիտեով սահմանված կարգի և ձևի, առաջինիս է ներկայացնում առանձին հաշվարկներ /19-րդ հոդված/ և վիճակագրական տվյալներ /20-րդ հոդված/ գործունեության նշված տեսակների վերաբերյալ:

4. ա/ Եթե 1-ին կետի համաձայն վերապահում անող Կողմը չի ներկայացնում.

i. 3-րդ կետի «ա» ենթակետում նշված հաշվետվությունը` այդ հաշվետվության տարվա վերջից սկսած վեց ամսվա ընթացքում,

ii. 3-րդ կետի «բ» ենթակետում նշված հաշվարկները` 12-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա Կոմիտեի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

iii. 3-րդ կետի «բ» ենթակետում նշված վիճակագրական տվյալները` 20-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա դրանց ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

Կոմիտեն կամ Գլխավոր քարտուղարը, կախված հանգամանքներից, տվյալ Կողմին ուղղում է ուշացման մասին ծանուցում և պահանջում է անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնել ծանուցումը ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

բ/ Եթե Կողմը նշված ժամկետում չի կատարում Կոմիտեի կամ Գլխավոր քարտուղարի այդ պահանջը, 1-ին կետի համաձայն արված վերապահումը համարվում է ուժը կորցրած:

5. Վերապահումներ կատարած պետությունը գրավոր ծանուցման միջոցով կարող է ցանկացած պահին հրաժարվել իր կողմից արված մեկ կամ մի քանի վերապահումներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։