Անցնել բովանդակությանը

Հոդված 44

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44

Նախկինում կնքված միջազգային համաձայնագրերի գործողության դադարեցումը

1. Սույն Կոնվենցիայի դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո փոխարինում են` դադարեցնելով Կողմերի միջև դրանց գործողությունը, հետևյալ միջազգային համաձայնագրերի դրույթներին.

ա/ 1912 թվականի հունվարի 23-ին Հաագայում ստորագրված Ափիոնի մասին միջազգային կոնվենցիա,

բ/ 1925 թվականի փետրվարի 11-ին Ժնևում կնքված Ծխելու, ներքին առևտրի և օգտագործման նպատակով ափիոնի արտադրության մասին համաձայնագիր,

գ/ 1931 թվականի փետրվարի 19-ին Ժնևում ստորագրված Ափիոնի մասին միջազգային կոնվենցիա,

դ/ 1931 թվականի հուլիսի 13-ին Ժնևում ստորագրված` Թմրամիջոցների արտադրության սահմանափակման և դրանց տարածման կանոնակարգման մասին կոնվենցիա,

ե/ 1931 թվականի նոյեմբերի 27-ին Բանգկոկում կնքված` Հեռավոր արևելքում ափիոնի ծխելու նկատմամբ հսկություն սահմանելու մասին համաձայնագիր,

զ/ 1946 թվականի դեկտեմբերի 11-ին, Լեյք Սոքսեսում ստորագրված` 1912 թվականի հունվարի 23-ին` Հաագայում, 1925 թվականի փետրվարի 11-ին, 1931 թվականի փետրվարի 19-ին և 1931 թվականի հուլիսի 13-ին` Ժնևում, 1931 թվականի նոյեմբերի 27-ին` Բանգկոկում և 1936 թվականի հունիսի 26-ին Ժնևում ստորագրված թմրամիջոցների մասին համաձայնագրերում, կոնվենցիաներում և արձանագրություններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն,

է/ «ա»-ից «ե» ենթակետերում նշված կոնվենցիաները և համաձայնագրերը` փոփոխություններով և լրացումներով, որոնք կատարվել են համաձայն «զ» ենթակետում նշված 1946 թվականի՝ Արձանագրության,

ը/ 1948 թվականի նոյեմբերին Փարիզում ստորագրված Արձանագրություն, որի համաձայն միջազգային հսկողություն է սահմանվում այն դեղամիջոցների նկատմամբ, որոնք ընդգրկված չեն Թմրամիջոցների արտադրության սահմանափակման և դրանց տարածման կանոնակարգման մասին 1931 թվականի հուլիսի 13-ի՝ Կոնվենցիայում` 1946 թվականի դեկտեմբերի 11-ին Լեյք Սոքսեսում ստորագրված Արձանագրության համաձայն դրանում կատարված փոփոխություններով և լրացումներով,

թ/ 1953 թվականի հունիսի 23-ին Նյու Յորքում ստորագրված` խաշխաշի մշակման, ափիոնի արտադրության, դրա միջազգային և մանրածախ վաճառքի և գործածման սահմանափակման և կանոնակարգման մասին Արձանագրություն, եթե այդ Արձանագրությունը ուժի մեջ մտներ:

2. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, 1936 թվականի հունիսի 26-ին Ժնևում ստորագրված` Վնասակար դեղամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածը կդադարեցնի իր գործողությունը այդ Կոնվենցիայի Կողմերի միջև, որոնք հանդիսանում են նաև սույն Կոնվենցիայի Կողմերը, և կփոխարինվի սույն Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2բ ենթակետով` պայմանով, որ նշված Կողմերը, համապատասխան ծանուցում ուղղելով Գլխավոր քարտուղարին, կարող են շարունակել ուժի մեջ համարել նշված 9-րդ հոդվածը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։