Հոդված 6
Հոդված 6
Հսկողության միջազգային մարմինների ծախսերը
Հանձնաժողովի և Կոմիտեի ծախսերը հոգում է Միավորված ազգերի կազմակերպությունը` Գլխավոր ասամբլեայի սահմանված կարգով: Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունները այդ ծախսերը հոգալու նպատակով տրամադրում են այնպիսի գումարներ, որոնք Գլխավոր ասամբլեան նպատակահարմար է գտնում և որոնց չափն իր կողմից սահմանվում է այդ Կողմերի Կառավարությունների հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով: