Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Հատուկ դրույթներ մշակման վերաբերյալ

1. Այն դեպքերում, երբ երկրում կամ տարածքում առկա պայմաններում ափիոնի խաշխաշի, կոկաինի թփի կամ կանեփ բույսի մշակման արգելումը, Կողմի կարծիքով, առավել նպատակահարմար միջոցն է հանդիսանում ազգաբնակչության առողջության և բարեկեցության պահպանման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մտնելու կանխարգելման համար, շահագրգիռ Կողմը արգելում է մշակումը:

2. Ափիոնի խաշխաշի կամ կանեփ բույսի մշակումն արգելող Կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում ապօրինի մշակվող բույսերի բռնագրավման և ոչնչացման նպատակով, բացառությամբ գիտական և հետազոտական նպատակների համար իրեն անհրաժեշտ փոքր քանակությունների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։