Հոդված 28
Հոդված 28
Կանեփ բույսի վերահսկումը
1. Եթե որևէ Կողմ թույլատրում է կանեփ բույսի մշակումը կանեփի կամ կանեփի բուսախեժի արտադրության նպատակով, այն կիրառում է հսկողության նույն համակարգը, որը 23-րդ հոդվածի համաձայն նախատեսված է ափիոնի խաշխաշի համար:
2. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում բացառապես արդյունաբերական /մանրաթելի և սերմերի արտադրություն/ և այգեգործական նպատակներով կանեփի բույսի մշակման նկատմամբ:
3. Կողմերը ձեռնարկում են այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել կանեփի բույսի տերևների չարաշահումը և ապօրինի շրջանառությունը կանխելու համար: