Հոդված 38
Հոդված 38
Հոգեներգործուն նյութերի չարաշահման դեմ ուղղված միջոցներ
1. Կողմերը կարևորում և ձեռնարկում են թմրամիջոցների չարաշահման կանխարգելմանը և համապատասխան անձանց վաղ հայտնաբերմանը, բուժմանը, վերադաստիարակմանը, աշխատունակության վերականգնմանը, հասարակության մեջ վերաինտեգրացմանը և հետբուժումային հսկողությանն ուղղված բոլոր հնարավոր միջոցները, ինչպես նաև համադրում են իրենց ջանքերը այդ նպատակների իրագործման համար:
2. Կողմերը նպաստում են, որքանով դա հնարավոր է, թմրամիջոցներ չարաշահող անձանց բուժման, վերադաստիարակման, աշխատունակության վերականգնման, հասարակության մեջ վերաինտեգրացման և հետբուժումային հսկողության համար անհրաժեշտ կադրերի պատրաստմանը:
3. Կողմերը նպաստում են թմրամիջոցների չարաշահման և դրա կանխարգելման հիմնախնդիրների հետ այն անձանց ծանոթացմանը, որոնց դա անհրաժեշտ է աշխատանքի բերումով, ինչպես նաև նպաստում են այդպիսի հիմնախնդիրների հետ ծանոթացմանը, եթե առկա է այդ նյութերի չարաշահման ծավալների աճի վտանգ: