Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Հսկողության ենթակա նյութեր

1. Բացառությամբ հսկողության այն միջոցների, որոնց կիրառումը սահմանափակվում է ստույգ սահմանված թմրամիջոցներով, 1-ին ցանկում ընդգրկված բոլոր թմրամիջոցները ենթակա են սույն Կոնվենցիայով սահմանված` թմրամիջոցների նկատմամբ կիրառվող հսկողության բոլոր միջոցների կիրառմանը, մասնավորապես` 4գ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված միջոցների կիրառմանը:

2. 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցները ենթակա են 1-ին ցանկում ընդգրկված թմրամիջոցների համար սահմանված հսկողության նույն միջոցների կիրառմանը, բացառությամբ 30-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերում սահմանվածների, որոնք վերաբերում են մանրածախ առևտրին:

3. Պատրաստուկները, բացառությամբ 3-րդ ցանկում ընդգրկվածների, ենթակա են հսկողության նույն միջոցների կիրառմանը, ինչ դրանց մեջ պարունակվող թմրամիջոցները, սակայն առանձին հաշվարկների /19-րդ հոդված/ և վիճակագրական տվյալների /20-րդ հոդված/ ներկայացումը այդպիսի պատրաստուկների դեպքում չի պահանջվում, բացառությամբ տվյալ թմրամիջոցների վերաբերյալ ներկայացվողներից, և 29-րդ հոդվածի 2գ և 30-րդ հոդվածի 1-ին կետի բ/-1/ ենթակետի դրույթները կարող են չկիրառվել:

4. 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկները ենթակա են հսկողության նույն միջոցների կիրառմանը, ինչ 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցներ պարունակող պատրաստուկները, բացառությամբ այն բանի, որ 31-րդ հոդվածի 1բ և 3–15 կետերը և, ինչը վերաբերում է դրանց ձեռքբերմանը և մանրածախ տարածմանը` 34-րդ հոդվածի բ/ կետը, կարող են չկիրառվել, և որ հաշվարկների /19-րդ հոդված/ և վիճակագրական տվյալների /20-րդ հոդված/ նպատակով տրամադրվող տեղեկությունները սահմանափակվում են այդպիսի պատրաստուկների պատրաստման համար սպառված թմրամիջոցների քանակով:

5. 4-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցներն ընդգրկվում են նաև 1-ին ցանկում և ենթակա են այդ ցանկում ընդգրկված թմրամիջոցների համար սահմանված հսկողության բոլոր միջոցների կիրառմանը, այդ թվում.

ա/ յուրաքանչյուր Կողմ կիրառում է հսկողության բոլոր հատուկ միջոցները, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են` հաշվի առնելով այս կերպ ընդգրկված որևէ թմրամիջոցի վտանգավոր հատկությունները, և

բ/ յուրաքանչյուր Կողմ, եթե իր կարծիքով իր երկրում առկա պայմանները ստիպում են դա համարել բնակչության առողջության և բարեկեցության առավել հարմար միջոց, արգելում է ցանկացած այդպիսի թմրամիջոցի արտադրությունը, պատրաստումը, արտահանումը, ներմուծումը, առևտուրը, պահպանումը կամ օգտագործումը` բացառությամբ այնպիսի քանակների, որոնք կարող են անհրաժեշտ լինել բժշկական և գիտահետազոտական աշխատանքների համար` ներառյալ կլինիկական փորձարկումները, որոնք անցկացվում են տվյալ Կողմի անմիջական հսկողության ներքո կամ ենթակա են այդպիսի հսկողության:

6. Ի թիվս 1-ին կետում ընդգրկված բոլոր թմրամիջոցների նկատմամբ կիրառվող այլ միջոցների, ափիոնի նկատմամբ կիրառվում են 19-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի, 21bis, 23-րդ և 24-րդ հոդվածների դրույթները, կոկայի տերևների նկատմամբ` 26-րդ հոդվածի դրույթները և կանեփի նկատմամբ` 28-րդ հոդվածի դրույթները:

7. Ափիոնի խաշխաշի, կոկաինի թփի, կանեփ բույսի, խաշխաշի ծղոտի և կանեփի տերևների նկատմամբ կիրառվում են 19-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի, 20-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի, 21bis, 22-ից 24-րդ, 22-րդ, 26-րդ և 27-րդ, 22-րդ և 28-րդ, 25-րդ, և 28-րդ հոդվածների դրույթները:

8. Կողմերը գործադրում են ամեն ջանք, որպեսզի սույն Կոնվենցիայի դրույթներով չկարգավորվող, բայց թմրամիջոցների ապօրինի պատրաստման նպատակով օգտագործելի բոլոր նյութերի նկատմամբ կիրառվեն հսկողության այնպիսի միջոցներ, որոնք գործնականում իրականացվելի լինեն:

9. Կողմերը պարտավոր չեն սույն Կոնվենցիայի դրույթները կիրառել այն թմրամիջոցների նկատմամբ, որոնք սովորաբար օգտագործվում են արդյունաբերության մեջ, բայց ոչ բժշկական և գիտական նպատակների համար, պայմանով, որ.

ա/ իրենք բնափոխման համապատասխան մեթոդների կամ այլ գործընթացների կիրառման միջոցով կբացառեն այդպես օգտագործվող թմրամիջոցների չարաշահումը կամ վնասակար հետևանքները /3-րդ հոդվածի 3-րդ կետ/, վնասակար նյութերի առանձնացումը դրանցից, և

բ/ իրենց կողմից ներկայացվող վիճակագրական տվյալներում /20-րդ հոդված/ ընդգրկում են այդպես օգտագործված յուրաքանչյուր թմրամիջոցի քանակները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։