Հոդված 13
Հոդված 13
Վիճակագրական տվյալների համակարգի կիրառում
1. Կոմիտեն սահմանում է 20-րդ հոդվածով նախատեսված վիճակագրական տվյալների ներկայացման կարգը և այդ նպատակով օգտագործվող բլանկների ձևերը:
2. Կոմիտեն քննարկում է ներկայացված տվյալները որոշելու համար, թե արդյոք տվյալ Կողմը կամ որևէ այլ պետությունը հետևել է սույն Կոնվենցիայի դրույթներին:
3. Կոմիտեն կարող է պահանջել այնպիսի լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել, որոնք նա կարող է անհրաժեշտ համարել վերը նշված վիճակագրական տվյալները լրացնելու կամ մեկնաբանելու համար:
4. Կոմիտեն լիազորված չէ հայտնել իր կարծիքը կամ արտահայտել իր կասկածները հատուկ նպատակների համար անհրաժեշտ թմրամիջոցներին վերաբերող վիճակագրական տվյալների մասին: