Հոդված 20
Հոդված 20
Կոմիտեին ներկայացվող վիճակագրական տվյալները
1. Կողմերն իրենց տարածքներից յուրաքանչյուրի համար Կոմիտեին ներկայացնում են վիճակագրական տվյալներ` վերջինիս սահմանած կարգով և իր կողմից բաշխված բլանկների վրա, հետևյալի վերաբերյալ.
ա/ թմրամիջոցների արտադրություն կամ պատրաստում,
բ/ թմրամիջոցների օգտագործում այլ թմրամիջոցներ, 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկներ և սույն Կոնվենցիայով չկարգավորվող նյութեր պատրաստելու նպատակով, խաշխաշի ծղոտի օգտագործում թմրամիջոցներ պատրաստելու նպատակով,
գ/ թմրամիջոցների գործածում,
դ/ թմրամիջոցների և խաշխաշի ծղոտի ներմուծում և արտահանում,
ե/ թմրամիջոցների բռնագրավում և տնօրինում,
զ/ թմրամիջոցների պահեստային պաշարները` այն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, որին վերաբերում են տվյալները, և
է/ ափիոնի խաշխաշի մշակման տակ գտնվող մոտավոր տարածքը:
2. ա/ 1-ին կետում /բացառությամբ «դ» ենթակետի/ նշված առարկաների վերաբերյալ վիճակագրական տվյալները հավաքվում և Կոմիտեին են ներկայացվում յուրաքանչյուր տարի` դրանց վերաբերող տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ից ոչ ուշ:
բ/ 1-ին կետի «դ» ենթակետում նշվածի վերաբերյալ վիճակագրական տվյալները հավաքվում և Կոմիտեին են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև դրանց վերաբերող եռամսյակի ավարտը մնացած մեկ ամսվա ընթացքում:
3. Կողմերը պարտավոր չեն տվյալներ ներկայացնել հատուկ պահեստային պաշարների մասին, սակայն առանձին ներկայացնում են հատուկ նպատակների համար տվյալ երկիր կամ տարածք ներմուծված, կամ տվյալ երկրում կամ տարածքում ձեռքբերված թմրամիջոցների, ինչպես նաև ազգաբնակչության կարիքները բավարարելու նպատակով հատուկ պահեստային պաշարներից վերցված թմրամիջոցների մասին տվյալներ: