Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Ափիոնի հետ կապված հարցերը կարգավորող պետական հաստատություններ

1. Ափիոնի արտադրության նպատակով ափիոնի խաշխաշի մշակումը թույլատրող Կողմը, սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման համար հիմնում է, եթե արդեն չի հիմնել, և պահպանում է մեկ կամ մի շարք պետական հաստատություններ /այսուհետ` Հաստատություններ/:

2. Յուրաքանչյուր այդպիսի Կողմ ափիոնի արտադրության նպատակով ափիոնի խաշխաշի և ափիոնի նկատմամբ կիրառում է հետևյալ դրույթները.

ա/ Հաստատությունը սահմանում է այն շրջանները և հողատարածքները, որտեղ թույլատրվում է ափիոնի խաշխաշի մշակումը ափիոնի արտադրության նպատակով:

բ/ Մշակումը թույլատրվում է միայն այն հողագործներին, որոնք ունեն Հաստատության կողմից տրված լիցենզիաներ:

գ/ Յուրաքանչյուր լիցենզիայում ստույգ նշվում է այն հողատարածքի մակերեսը, որտեղ թույլատրված է մշակումը:

դ/ Ափիոնի խաշխաշի մշակմամբ զբաղված բոլոր հողագործները պարտավոր են իրենց կողմից հավաքված ամբողջ ափիոնը հանձնել Հաստատությանը: Հաստատությունը հավաքված ափիոնը գնում և դրա նկատմամբ իր փաստացի տիրապետությունն է ստանձնում, հնարավոր է, ավելի շուտ, բայց ոչ ուշ, քան բերքահավաքի ավարտից չորս ամիս հետո:

ե/ Ափիոնի նկատմամբ Հաստատությունն ունի ներմուծման, արտահանման, մանրածախ վաճառքի և պահեստային պաշարների պահպանման /բացի ափիոնի ալկալոիդների, բուժական ափիոնի կամ ափիոնի պատրաստուկների արտադրողների պաշարներից/ բացառիկ իրավունք: Կողմերը պարտավոր չեն այդ բացառիկ իրավունքը տարածել բուժական ափիոնի կամ ափիոնի պատրաստուկների վրա:

3. 2-րդ կետում նշված պետական գործառույթներն իրականացվում են միասնական պետական հաստատության կողմից, եթե տվյալ Կողմի սահմանադրությամբ դա թույլատրվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։