Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Լրացուցիչ դրույթներ կոկայի տերևների վերաբերյալ

1. Կողմերը կարող են թույլատրել կոկայի տերևների օգտագործումը որևէ ալկալոիդներ չպարունակող համ հաղորդող նյութի պատրաստման նպատակով և, որքանով դա անհրաժեշտ է, այդպիսի օգտագործման համար, կարող են թույլատրել այդ տերևների արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, վաճառքը և պահպանումը:

2. Կողմերը, համ հաղորդող տվյալ նյութի պատրաստման նպատակով օգտագործվող կոկայի տերևների համար ներկայացնում են առանձին հաշվարկներ /19-րդ հոդված/ և վիճակագրական տվյալներ /20-րդ հոդված/, բացառությամբ այն դեպքերի, երբ նույն կոկայի տերևներն օգտագործվում են ինչպես այդ համ հաղորդող նյութի, այնպես էլ ալկալոիդների առանձնացման նպատակով, և այդ հանգամանքի բացատրությունը տրվում է հաշվարկներում և վիճակագրական տվյալներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։