Հոդված 29
Հոդված 29
Արտադրություն
1. Կողմերը պահանջում են, որ թմրանյութերի արտադրությունն իրականացվի լիցենզիաների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ արտադրությունն իրականացվում է պետական ձեռնարկության կամ պետական ձեռնարկությունների կողմից:
2. Կողմերը.
ա/ հսկողություն են իրականացնում թմրամիջոցներ արտադրող, ինչպես նաև դրանց արտադրությանը մասնակցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ,
բ/ լիցենզիաների տրամադրման միջոցով հսկողություն են իրականացնում այն տարածքների կամ ձեռնարկությունների նկատմամբ, որտեղ կարող է տեղի ունենալ այդպիսի արտադրություն,
գ/ թմրամիջոցների լիցենզիաներ ունեցող արտադրողներից պահանջում են ձեռք բերել ժամկետային թույլտվություններ, որտեղ նշվում են այն թմրամիջոցների ճշգրիտ անվանումներն ու քանակությունները, որոնք առաջիններս իրավունք ունեն արտադրել: Պատրաստուկների արտադրության համար ժամկետային թույլտվություններ չեն պահանջվում:
3. Կողմերը թույլ չեն տալիս, որ արտադրողների տնօրինման ներքո կուտակված թմրամիջոցների և ափիոնի խաշխաշի քանակությունները գերազանցեն ձեռնարկության բնականոն գործունեության համար անհրաժեշտ քանակությունները` հաշվի առնելով շուկայում տիրող իրավիճակը: