Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Միջազգային երթուղիներով ուղևորվող նավերի և օդանավերի վրա գտնվող առաջին բուժօգնության դեղարկղներում թմրամիջոցների տեղափոխման վերաբերյալ հատուկ դրույթներ

1. Միջազգային երթուղիներ սպասարկող նավերով և օդանավերով թմրամիջոցների այնպիսի սահմանափակ քանակությունների տեղափոխումը, որոնք կարող են պահանջվել առաջին բուժօգնության ցուցաբերման համար կամ արտակարգ դեպքերում` դրանց շարժման ընթացքում, սույն Կոնվենցիայի իմաստով չի դիտարկվում որպես արտահանում, ներմուծում կամ տարանցիկ փոխադրում:

2. Գրանցման երկիրը ձեռնարկում է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ` 1-ին կետում նշված նյութերը ոչ իրենց նշանակությամբ օգտագործելը և դրանց ապօրինի կորստահոսքը կանխարգելելու նպատակով: Այդպիսի նախազգուշական միջոցներ է առաջարկում Հանձնաժողովը` համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ անցկացված խորհրդակցությունների հիման վրա:

3. 1-ին կետի համաձայն, նավերով և օդանավերով տեղափոխվող թմրամիջոցների նկատմամբ կիրառվում են գրանցման երկրի օրենքները, կանոնակարգերը, թույլտվությունները և լիցենզիաները` առանց իրավասու մարմինների կողմից նավերի կամ օդանավերի վրա ստուգումներ և զննումներ իրականացնելու և հսկողության այլ միջոցներ կիրառելու իրավունքի սահմանափակման: Արտակարգ դեպքերում այդպիսի նյութերի օգտագործումը որպես 30-րդ հոդվածի 2բ կետի դրույթների խախտում չի դիտարկվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։