Անցնել բովանդակությանը

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35

Ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցներ

Իրենց սահմանադրական, իրավական և վարչական համակարգերի առանձնահատկությունների նկատառումով, Կողմերը.

ա/ ազգային մակարդակի վրա ձեռնարկում են միջոցներ` ապօրինի շրջանառության դեմ ուղղված կանխիչ և ճնշիչ միջոցառումների իրականացման համադրման համար. այդ նպատակով նրանք կարող են համապատասխան մարմին նշանակել, որը և պատասխանատու կլինի այդպիսի համադրման համար,

բ/ միմյանց աջակցում են ապօրինի շրջանառության դեմ ուղղված պայքարում,

գ/ սերտորեն համագործակցում են միմյանց և այն իրավասու միջազգային կազմակերպությունների հետ, որոնց անդամ են հանդիսանում` ապօրինի շրջանառության դեմ պայքարի համադրված իրականացման նպատակով,

դ/ ապահովում են համապատասխան մարմինների միջև միջազգային համագործակցության միջոցառումների օպերատիվ իրականացումը, և

ե/ դատական հետաքննության անցկացման համար միջազգային կարգով իրավական փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտության դեպքում, ապահովում են դրանց օպերատիվ կերպով տրամադրումն այն մարմիններին, որոնց իրենք կնշանակեն. սույն դրույթը չի խախտում որևէ Կողմի իրավունքը՝ պահանջել, որ իրավական փաստաթղթերն իրեն ուղղվեն դիվանագիտական ուղիներով,

զ/ եթե նպատակահարմար են գտնում, ի լրումն 18-րդ հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկությունների, Գլխավոր քարտուղարի միջոցով Հանձնաժողովին և Կոմիտեին տրամադրում են տեղեկություններ իրենց սահմանների ներքո թմրամիջոցների հետ կապված ապօրինի գործունեության վերաբերյալ, այդ թվում` ապօրինի մշակման, արտադրության, պատրաստման, շրջանառության և օգտագործման, և

է/ նախորդ կետում նշված տեղեկությունները ներկայացնում են, որքանով դա հնարավոր է, Կոմիտեի սահմանած կարգով և ժամկետներում; Կողմը կարող է Կոմիտեին դիմել խնդրանքով, որ վերջինս իրեն օժանդակի նշված տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև իր տարածքում թմրամիջոցների հետ կապված ապօրինի գործունեության նվազեցման հարցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։