Հոդված 4
Հոդված 4
Ընդհանուր պարտավորություններ
Կողմերը ձեռնարկում են օրենսդրական և վարչական բնույթի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել.
ա/ իրենց տարածքների սահմաններում սույն Կոնվենցիայի դրույթները գործադրելու և կիրառելու համար,
բ/ սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտում այլ պետությունների հետ համագործակցության զարգացման համար,
գ/ սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման պայմանով, թմրամիջոցների արտադրությունը, պատրաստումը, արտահանումը, ներմուծումը, տարածումը, վաճառքը, օգտագործումը և պահպանումը բացառապես բժշկական և գիտահետազոտական նպատակներով սահմանափակելու համար: