Հոդված 43
Հոդված 43
Տարածքի հասկացությունը 19-րդ, 20-րդ, 21-րդ և 31-րդ հոդվածների դրույթների նպատակների համար
1. Ցանկացած Կողմ կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին այն մասին, որ 19-րդ, 20-րդ, 21-րդ և 31-րդ հոդվածների դրույթների նպատակների համար իր տարածքը բաժանված է երկու կամ մի քանի տարածքների, կամ որ իր տարածքներից երկուսը կամ մի քանիսը միավորված են մեկ տարածքի կազմում:
2. Երկու կամ մի քանի Կողմեր կարող են ծանուցել Գլխավոր քարտուղարին այն մասին, որ նրանց միջև մաքսային միության ստեղծման արդյունքում, այդ Կողմերը 19-րդ, 20-րդ, 21-րդ և 31-րդ հոդվածների դրույթների նպատակների համար միավորված են մեկ տարածքի կազմում:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ուղղված ցանկացած ծանուցում ուժի մեջ է մտնում ծանուցման տարվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից: