Հոդված 45
Հոդված 45
Անցումային դրույթներ
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից /41-րդ հոդվածի 1-ին կետ/, 9-րդ հոդվածով սահմանված Կոմիտեի գործառույթները ժամանակավորապես իրականացվում են Մշտական կենտրոնական կոմիտեի կողմից, որը ստեղծվում է 44-րդ հոդվածի «գ» կետում նշված փոփոխված Կոնվենցիայի 4-րդ գլխի դրույթների հիման վրա, և Վերահսկող մարմնի, որը ստեղծվում է 44-րդ հոդվածի «դ» կետում նշված փոփոխված Կոնվենցիայի 11-րդ գլխի դրույթների հիման վրա` յուրաքանչյուրն իր գործառույթների բնույթին համապատասխան:
2. Խորհուրդը սահմանում է 9-րդ հոդվածում նշված նոր Կոմիտեի կողմից իր պարտականություններն ստանձնելու օրը: Այդ օրվանից ի վեր Կոմիտեն ստանձնում է 1-ին կետում նշված Մշտական կենտրոնական կոմիտեի և Վերահսկող մարմնի պարտականությունները` 44-րդ հոդվածում թվարկված համաձայնագրերի անդամ պետությունների նկատմամբ, որոնք, սակայն, սույն Կոնվենցիայի Կողմեր չեն հանդիսանում: