Հոդված 8
Հոդված 8
Հանձնաժողովի գործառույթները
Հանձնաժողովը լիազորված է քննարկել բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են սույն Կոնվենցիայի նպատակներին, մասնավորապես.
ա/ փոփոխություններ կատարել ցանկերում` 3-րդ հոդվածին համապատասխան,
բ/ Կոմիտեի ուշադրությունը հրավիրել ցանկացած հանգամանքի, որը կարող է առնչություն ունենալ առաջինիս գործառույթների հետ,
գ/ առաջարկություններ ներկայացնել սույն Կոնվենցիայի նպատակների և դրույթների կենսագործման վերաբերյալ, ներառյալ գիտական հետազոտությունների ծրագրերը և գիտական և տեխնիկական տեղեկատվության փոխանակումը,
դ/ սույն Կոնվենցիայի անդամ չհանդիսացող պետությունների ուշադրությունը հրավիրել որոշումներին և առաջարկներին, որոնք այն ընդունում է սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, որպեսզի առաջիններս քննարկման ենթարկեն այդպիսի որոշումների և առաջարկների հետ կապված միջոցներ ձեռնարկելու հարցը: