Հոդված 113
Հոդված 113.
Գնդի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի քիմիական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Նա պատասխանատու է գնդում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների իրականացման համար և պարտավոր է`
- պատրաստել քիմիկ-հրահանգիչներ և արտահաստիքային քիմիկ-հետախույզներ.
- ապահովել գնդի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը, մշտապես բացահայտել ռադիացիոն, քիմիական իրավիճակը, գնդի տեղաբաշխման և մարտական գործողությունների շրջանում իմանալ օդի վերգետնյա շերտի օդերևութաբանական իրադրությունը.
- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել ստորաբաժանումներում և գնդի պահեստում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության սպառազինության, անհատական միջոցների առկայությունը և տեխնիկական վիճակը.
- յուրաքանչյուր ուսումնական փուլի սկզբում կազմակերպել և իրականացնել անձնակազմի հակագազերի տեխնիկական ստուգումը և հարմարեցումը:
(113-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԳՆԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ