Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 120

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 120.

Գնդի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և հրթիռահրետանային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պատասխանատու է գնդի պահեստներում զենքի և զինամթերքի պահպանության համար և պարտավոր է`

- կազմակերպել գնդի հրթիռահրետանային սպառազինության նորոգման և զինամթերքի տեխզննման գործը, կատարող անձանց ապահովել նյութերով, հատուկ սարքավորումներով և գործիքներով.

- ստորաբաժանումներում մշտապես ստուգել զենքի և զինամթերքի նախապատրաստումը հրաձգության համար և անհրաժեշտության դեպքում օգնել հրամանատարին, վարել հրաձգության ժամանակ ծախսումների և հրթիռների խափանումների, զինամթերքի հաշվառում և հրաձգությունից հետո կազմակերպել ստորաբաժանումներից պարկուճների, անսարք զինամթերքի ընդունումը, ինչպես նաև չպայթած հրթիռների, արկերի, ականների և նռնակների պայթեցումը` համագործակցելով ինժեներական ծառայության պետի հետ.

- գնդի ստորաբաժանումներում թույլ չտալ չհաշվառված սպառազինության, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի պահպանություն, հայտնաբերել սպառազինության վթարների և փչանալու պատճառները, միջոցներ ձեռք առնել դրանց կանխման համար.

- կազմակերպել սպառազինության, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի ճիշտ պահպանությունը գնդի հրետանային պահեստում, վերահսկողություն իրականացնել գնդի ստորաբաժանումներում դրանց առկայության և պահպանության նկատմամբ, տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ ստուգել դրանց տեխնիկական վիճակը, կատարել հրազենի ստուգում, ընդ որում ընթացիկ օգտագործման հրազենի համար անցկացնել պլանային ստուգումներ, արդյունքները ձևակերպել ակտով.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը սպառազինության և զինամթերքի օգտագործման ու նորոգման ժամանակ.

- ամեն ամիս գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին զեկուցել գնդի հրթիռահրետանային ամբողջ սպառազինության նորոգման ու տեխնիկական սպասարկման պլանների կատարման և զինամթերքի պաշարների ծախսի մասին:

(120-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

ԳՆԴԻ ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։