Գլուխ 1 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15
Հոդված 15.
Զինծառայողը պարտավոր է դրսևորել հայրենասիրություն, նպաստել ազգերի և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդմանը:
Զինծառայողների ուսուցման և դաստիարակության ընթացքում պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային զգացմունքների, սովորությունների և ավանդույթների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որպես պետական լեզու օգտագործվում է հայերենը: Հայոց լեզվին թույլ տիրապետող զինծառայողներին տրվում են ուսումնական ձեռնարկներ, ժամանակ է առանձնացվում և ստեղծվում են այլ պայմաններ լեզուն ուսումնասիրելու համար: