Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 405

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 405.

Վաշտում նշանակվում է օրապահների երեք հերթափոխ, հերթական հերթափոխը գտնվում է առջևի բաժնեգծում, պահակակետի սնկի (սնկային ծածկի) մոտ, երկրորդ հերթափոխը պահակություն է անում վաշտի տեղաբաշխման շրջանում, իսկ երրորդը հանգստանում է: Վաշտի օրապահները իրենց պարտականությունները կատարում են 308, 309 հոդվածներին համապատասխան: Բացի այդ, օրապահները պարտավոր են հրամանները (կարգադրությունները) բարձրաձայն հաղորդել վրաններում գտնվող զինծառայողներին և մոտակայքում տեղակայված վաշտերի օրապահներին, հետևել, որպեսզի բնական պահանջները բավարարելու համար զինծառայողները գնան դրա համար հատկացված տեղերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։