Հոդված 140.2
Հոդված 140.2.
Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը պարտավոր է`
- մասնակցել գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը, իրեն վերաբերող մասով կազմակերպել և ղեկավարել դրանց կատարումը.
- ապահովել գումարտակի սպաների և ենթասպաների պատրաստությունը հրետանու մարտական կիրառման ուղղությամբ, իրեն վերաբերող մասով ուսումնական պարապմունքներ անցկացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումների հետ.
- ուսումնասիրել գումարտակի հրետանային ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես տանել անհատական դաստիարակչական աշխատանքներ.
- գումարտակի հրետանային ստորաբաժանումներում առնվազն երեք ամիսը մեկ անձամբ ստուգել սպառազինության տեխնիկական վիճակը, լրակազմությունը, հաշվառման և պահպանության կարգը.
- հսկողություն իրականացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումներում սպառազինության և ռազմամթերքի պահպանության ու սպասարկման ժամանակ հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջների կատարման նկատմամբ.
- ապահովել ենթակա անձնակազմին հրաձգության, վարժանքների, տեխնիկայի, սարքավորումների և ռազմամթերքի հետ աշխատանքների անվտանգության կանոնների պահպանության հրահանգավորումը և վերահսկել դրանց պատշաճ իրականացումը.
- ղեկավարել ուսումնանյութական բազայի սարքավորման աշխատանքները:
(140.2-րդ հոդվածը լրաց. 19.03.13 ՀՕ-20-Ն)
ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ