Հոդված 359
Հոդված 359.
Վաշտը բաղնիք է գնում վաշտի ավագի հրամանատարությամբ: Ժամկետային ծառայության այն զինծառայողները, որոնք գտնվում են օրվա վերակարգում կամ աշխատանքի վերակարգում և կամ որևէ պատճառով բացակայում են, ինչպես նաև գործուղումներից և արձակուրդից վերադարձածները վաշտի ավագի կողմից բաղնիք են ուղարկվում մեկ այլ ժամանակ սերժանտներից նշանակված ավագի հրամանատարությամբ (ղեկավարությամբ):
(մասն ուժը կորցրել է 19.03.13 ՀՕ-20-Ն)
Բաղնիքում կարգուկանոնին հետևելու համար սերժանտներից նշանակվում է բաղնիքի հերթապահ, իսկ անձնակազմի բուժզննումն անցկացնելու և լողանալու համար բուժօգնություն ցույց տալու համար նշանակվում է հերթապահ բուժակ (սանհրահանգիչ):
Լողացողների յուրաքանչյուր հերթից (հերթափոխից) հետո բաղնիքի շինությունները մաքրելու և ախտահանելու համար բաղնիքի հերթապահին ի տնօրինություն նշանակվում են անհրաժեշտ թվով զինվորներ:
(359-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն)