Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Հոդված 358
Հոդված 358.
Զինվորները և սերժանտները պետք է լողանան բաղնիքում շաբաթական 1 անգամից ոչ պակաս, իսկ խոհարարներն ու հացթուխները, դրանից բացի ամեն օր պետք է ցնցուղ ընդունեն: Մեխանիկ վարորդները (վարորդները) և մյուս զինվորներն ու սերժանտները, որոնք կապված են սպառազինության և զինվորական տեխնիկայի շահագործման ու սպասարկման հետ, ցնցուղ են ընդունում ըստ հարկի:
Բաղնիքում լողանալիս (ցնցուղ ընդունելիս)` ժամկետային ծառայության զինծառայողները ապահովվում են օճառով, սրբիչներով և ախտահանված ճիլոպներով:
Բաղնիքում լողանալու ժամանակը որոշվում է նախապես: