Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 188
Հոդված 188.
Շինությունների ամենօրյա մաքրումը կատարում են հերթական հավաքարարները` վաշտի հերթապահի անմիջական ղեկավարությամբ: Հերթական հավաքարարները պարապմունքներից չեն ազատվում:
Հերթական հավաքարարները պարտավոր են մահճակալների և մահճակալամերձ պահարանիկների տակից դուրս հանել աղբը, ավլել մահճակալների շարքերի միջի անցումները, անհրաժեշտության դեպքում հատակը սրբել խոզանակով կամ խոնավ լաթով, աղբը դուրս բերել սահմանված տեղը, սրբել պատուհանների, դռների, պահարանների, արկղերի և այլ իրերի փոշին, դեռ երեկոյան ջուր լցնել լվացարանները, մաքրել աղբամանները, իսկ ծխարաններում, դրանից բացի, դրանց մեջ ջուր կամ վարակազերծիչ հեղուկ լցնել:
Պարապմունքների ժամանակ շինությունների մաքրության պահպանման պարտականությունը դրվում է օրապահների վրա: