Հոդված 156
Հոդված 156.
Ջոկի հրամանատարը պարտավոր է`
- ուսուցանել և դաստիարակել ջոկի զինվորներին, իսկ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել ջոկը.
- գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնական հատկանիշները, զբաղմունքը մինչև ծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողություններն ու թերությունները.
- հետևել օրվա կանոնակարգի կատարմանը, ջոկում մաքրության և ներքին կարգուկանոնի պահպանմանը, ենթականերից պահանջել զինվորական կարգապահության պահպանում.
- գիտենալ ջոկի զենքի, ռազմական և այլ տեխնիկայի նյութական մասը, շահագործման և պահպանման կանոնները, հետևել դրանց առկայությանը, ամեն օր ստուգել և սարքին վիճակում պահել դրանք.
- ծառայության նկատմամբ սեր, զենքի և ռազմական տեխնիկայի նկատմամբ հոգատար վերաբերմունք պատվաստել ջոկի զինվորի մեջ.
- ջոկի զինվորի մեջ շարային կեցվածք և զինվորական տոկունություն մշակել.
- հոգ տանել ենթակաների մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, հետևել ենթակաների համազգեստի և կոշիկների սարքինությանն ու կոկիկությանը, հանդերձանքի ճիշտ հարմարեցմանը, նրանց անձնական հիգիենայի պահպանմանը և հագուստ կրելուն.
- ամեն օր հետևել կոշիկների, համազգեստի մաքրությանը, ոտքի փաթաթանների, գուլպաների չորացմանը, ինչպես նաև կոշիկների և համազգեստի ժամանակին նորոգմանը.
- հետևել, որպեսզի հրաձգությունից կամ պարապմունքներից հետո ենթակաները չունենան մարտական և ոչ մարտական փամփուշտներ, նռնակներ, բռնկիչներ և պայթուցիկ նյութեր.
- դասակի հրամանատարի տեղակալին (անձնախմբի ավագին) զեկուցել բոլոր հիվանդների, ենթակաների բողոքների ու դիմումների, նրանց զանցանքների և դրանց կանխման նպատակով ձեռնարկված միջոցների, խրախուսանքների և կարգապահական տույժերի, ինչպես նաև սպառազինության և այլ նյութական միջոցների կորստի կամ անսարքության դեպքերի մասին.
- մշտապես տեղյակ լինել, թե որտեղ են գտնվում և ինչ են անում ենթակաները:
(156-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԶԻՆՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ