Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Հոդված 374
Հոդված 374.
Պետք է կառուցվեն և շարժման համար մշտապես պիտանի պահվեն դեպի հավաքակայան և նրա ներսում տեղակայված շինություններն ու կառույցները տանող ճանապարհներ և հարմար մատույցներ:
Ամռանը չոր եղանակին ճանապարհները ջրվում են, իսկ ձմռանը` մաքրվում ձյունից:
Հավաքակայանի տարածքում ճանապարհներից դուրս քայլելն ու երթևեկելն արգելվում է:
Հավաքակայանի բոլոր ճանապարհներին տեղակայվում են մեքենաների շարժման ուղղության և արագության ցուցանշաններ և ճանապարհային ուրիշ նշաններ: