Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 257
Հոդված 257.
Ստորաբաժանումից երկու և ավելի զինծառայողների մեկնումի դեպքում նրանցից մեկը ավագ է նշանակվում: Երեք և ավելի մարդուց բաղկացած անձնախմբերը նշանակման վայր են ուղևորվում շարքով ավագի ղեկավարությամբ (բացի հանգստի համար հասարակական հիմնարկներ ուղևորվելու դեպքերից):
Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով հետիոտն զորաշարքով ընթանալիս` անձնախմբերը շարքի առջևում և վերջում գիշերը պետք է ունենան ազդանշանային լապտերներ, իսկ ցերեկը` ազդանշանային դրոշակներ:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼԸ